Մանվել Գրիգորյանը բավականին հանդիսավոր է պատրաստվում համագումարի. Հրապարակ
Գեներալ Մանվել Գրիգորյանը բավականին հանդիսավոր պատրաստվում է համագումարի: Դեկտեմբերի 21-ին կառավարության Մելիք-Ադամյան փողոցի դահլիճում Երիտասարդ երկրապահների կազմակերպության համագումարն է լինելու: Համագումարին հրավիրվելու են բարձրաստիճան պաշտոնյաներ, կառավարության ներկայացուցիչներ՝ նախարարներ, ինչպես նաեւ պաշտպանության նախարարը: Եվ, իհարկե, գեներալի ընկեր-դասալիքներն ԱԺ-ից: «Վերջին բոլշեւիկ»-ի մասնակցությունը դեռ հայտնի չէ: Չի բացառվում, որ Մանվել Գրիգորյանի հայրենասիրական ելույթը համեմված լինի քաղաքականությանը չխառնվելու դասերով՝ ուղղված իշխանափոխություն պահանջող ազատամարտիկներին:
