Մանվել Գրիգորյանը Նոր տարուն կլինի տա՞նը.Նազիկը հավաքել է կողմնակիցներին
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ռազմաճակատ ուղարկված սննդամթերքը յուրացնելու համար կալանավորված Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը, օրերս իր մոտ է հավաքել իրենց կողմնակիցներին եւ ասել, որ պետք է ամեն ինչ անել Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) պատգամավոր ընտրվելը թույլ չտալու համար, որովհետեւ ընտրվելու դեպքում Մանվելի՝ ազատության մեջ հայտնվելու համար խոչընդոտներ կստեղծի:
Ամիրյանը հրահանգել է քվեարկել ցանկացած թեկնածուի օգտին, բացի Հակոբյանից՝ հավաստիացնելով, որ այդ դեպքում Մանվել Գրիգորյանը մինչեւ ամանորյա տոները կլինի ազատության մեջ: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: