Մաքսային համակարգեը կպարզեցվեն (Video)
ՊԵԿ-ը նախատեսում է պարզեցնել մաքսային համակարգերը եւ մասնավորապես խոսքը վերաբերվում է ֆիզիկական անձանց կողմից փոստային եւ սուրհանդակային ծառայությունների միջոցով կատարվող ապրանքների ներմուծումներին: Այդ մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Միրումյանը: «Դա գաղտնքի չի, դուք գիտեք վերջին շրջանում արագորեն զարգանում է էլեկտրոնային առեւտուրը եւ այս միջոցառումը հնարավորություն է տալու ներդնել պարզագույն ընթացակարգ, որպեսզի մեր քաղաքացիները, ովքեր էլեկտրոնային եղանակով առեւտուր կկատարեն` կարողանան համապատասխան պարզեցված ընթացակարգով իրականացնել դրա մաքսազերծումը: Մենք նախատեսում ենք մեր փոստային բաժանմունքներում ունենալ ներկայացուցիչներ: Այդ ներկայացուցիչներն այսօր առկա են իրականացնելու են նաեւ մաքսային գործառույթ, այսինքն` մաքսային բեռը, որը գալիս է եւ սուրհանդակային ծառայության միջոցով հասնում է համապատասխան փոստային բաժանմունք, այս փոստային բաժանմունքում ենթակա է լինելու մաքսազերծման»,- ասել է Վարդան Միրումյանը: Առավել հստակեցնելով, նա նշել է, որ քաղաքացին այլեւս ստիպված չի լինելու գնալ համապատասխան փոստային առաքումների մասնագիտացված մաքսատուն եւ այնտեղ կատարել մաքսազերծում: Մաքսազերծումը կատարվելու է հենց փոստային բաժանմունքում, որը կատարվելու է պարզեցված ընթացակարգով: Մանրամասները` տեսանյութում
Լիլիթ Թադեւոսյան
