Մաքսային միությանը միանալու համար Հայաստանը դեռ ճանապարհ ունի անցնելու. Լուկաշենկո
Չի բացառվում, որ Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) գագաթնաժողովում Հայաստանը կստորագրի Մաքսային միությանն անդամակցելու մտադրության վերաբերյալ փաստաթուղթ: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ԱՊՀ երկրների ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ: «Հայաստանը չի կարող անդամակցել Մաքսային միությանը ոչ վաղը, ոչ վաղը չէ մյուս օրը, ոչ այս տարի եւ նույնիսկ, հավանաբար, ոչ հաջորդ տարի: Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը միայն այն ժամանակ, երբ կատարի բոլոր պրոցեդուրաները եւ ընդունի նորմատիվ փաստաթղթեր»,- ասել է Լուկաշենկոն եւ հավելել, որ Հայաստանը դեռ ճանապարհ ունի անցնելու ՄՄ-ին միանալու համար:
