Մաքսիմ Մանուկյանը բրոնզե մեդալի համար պայքարում պարտվեց թուրքին
Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում այսօր Հայաստանի ներկայացուցիչներից վերջինը ելույթ ունեցավ հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ քաշային կարգ):
Հայ մարզիկը բրոնզե մեդալի համար պայքարում պարտվեց Թուրքիան ներկայացնող Մեթեհան Բաշարին՝ 0:3 հաշվով:
Այսպիսով, հունահռոմեկան ոճի ըմբիշներից միայն Միհրան Հարությունյանին (66 կգ քաշային կարգ) է հաջողվել մեդալ նվաճել՝ արծաթե: