Մարադոնան կառաջադրվի ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում
Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան մտադիր է առաջադրվել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում: Այս մասին, armsport.am-ի տեղեկացմամբ, հայտնել է ուրուգվայցի լրագրող Վիկտոր Մորալեսը:
«Դիեգոն շրջադարձեր է ցանկանում և մտադիր է առաջադրվել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում և պայքարել կոռուպցիայի դեմ:
Նա մեծ հեղինակություն է, ով որևէ առնչություն չի ունենա կոնֆլիկտների հետ»,- լրագրողի խոսքերն է մեջբերում «10ahora.com.ar»-ը:
Նշենք, որ ՖԻՖԱ-ի գործկոմը հունիսի 20-ի արտահերթ նիստում կորոշի ընտրությունների անցկացման օրը: