Մարադոնան կարծում է, որ խաբեության զոհ է դարձել
Արգենտինացի լեգենդար հարձակվող Դիեգո Մարդոնան կարծում է, որ ինքը խաբեության զոհ է դարձել։ Նախկին ֆուտբոլիստի կարծիքով՝ իր նախկին կինը եւ նրա սիրեկանն իրենից 20 միլիոն դոլար են գողացել։
-Մարադոնան խնդրել է իր դուստրերի, նախկին կնոջ եւ նրա ընկերոջ հաշիվների աուդիտորական ստուգում անցկացնել։ Նրա կարծիքով՝ իրենից 20 մլն դոլար են հափշտակել,- լրագրող Խորխե Ռիալի խոսքերն է մեջբերում «urgente24»-ը։