Մարդ առևանգելու համար 7 տարի հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է
Նոյեմբերի 16-ին, ժամը 14:40-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման է ենթարկվել 30-ամյա Արսեն Ալոյանը: Նրան քրեական հետախույզները հայտնաբերել են Երևանի Հովսեփ Օրբելու փողոցում:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախկինում չդատապարտված Արսեն Ալոյանը ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդ առևանգելու մեղադրանքով:
Նրա նկատմամբ հետախուզումը հայտարարվել էր 7 տարի առաջ՝ 2009 թվականի հունիսի 16-ին, խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Արսեն Ալոյանը տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: