Մարդասիրություն, որ այդքան պարզ ու թանկարժեք բարիք է
ԱՎՐՈՐԱ մրցանակաբաշխության ժամանակ հուզմունքի, հպարտության, հիացմունքի և ներքին մտորումների հորձանուտում ես հայտնվում։
Մարդ մնալու ավետարանչական ճշմարիտ բանաձևով ապրող ` մերձավորին օգնելու հրամայականով առաջնորդվող մարդիկ սեփական օրինակով անձնազոհության, առաքելության և չընկրկելու վառ ու իրական պատմությունների հերոսներ են։
Ու բարին հաղթում է, երբ հոգուդ լույսը կարողանում ես սփռել շուրջդ, հավատալով ու վերադարձնելով այլոց գոյության իմաստը, պայքարելով մարդկանց կյանքի, առողջության, կրթության և արժանապատվության համար։
Մարդասիրություն, որ այդքան պարզ ու թանկարժեք բարիք է։