Մարդիկ բողոքում են «Երեւան սիթի» սուպերմարկետներից. «հնարամիտ» օլիգարխը նուրբ է գործում
«Իրատես de facto» թերթը գրում է. «Վերջին շրջանում քաղաքացիներն ավելի հաճախ են բողոքում, որ «Երեւան սիթի» սուպերմարկետներում գնապիտակների հետ կապված խնդիրներ կան: Այսինքն, ապրանքի վրա գրված գինը դրամարկղի մոտ փոխվում է, գնորդն էլ ավելի շատ է վճարում, քան նախատեսված է:
Իհարկե, մեծ գնումներ անելիս այս տարբերությունն այնքան էլ չի նկատվում, բայց երբ մի քանի ապրանք ես գնում, միանգամից պարզ է դառնում, որ պիտակում նշված գինը, քո հաշվարկներն ու դրամարկղում քեզ հրամցրածը տարբեր են: Անշուշտ, «հնարամիտ» օլիգարխը շատ ցցուն «գնափոխություն» չի իրականացնում, բայց, միեւնույն է, մեծ գնումների ժամանակ դա որոշակի գումար է կազմում: Օրինակ, եթե տասը հազար դրամի առեւտուր ես անում, վճարում ես տասնմեկ հազարից մի քիչ ավելի կամ պակաս:
Ցավն էլ այն է, որ առեւտրի այս «գիգանտը» դեռ պետք է օրենք գրի ու հանրության շահերը ներկայացնի ԱԺ-ում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում