Մարդիկ սպասում են, որ Մեսսիի ու Ռոնալդուի չափ գոլեր կխփեմ, բայց... Ազար
Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը մեկնաբանել է մարդկանց կարծիքները, ովքեր նրան համեմատում են Լիոնել Մեսսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի հետ։
«Գոհ եմ, թե ինչպիսի մրցաշրջան եմ անցկացնում «Չելսիում», այնպես ինչպես նախորդ մրցաշրջանից։ Ես շարունակում եմ զարգանալ։
Մարդիկ սպասում են, որ Մեսսիի ու Ռոնալդուի պես մեկ մրցաշրաջնում 30–40 գոլ կխփեմ, բայց ես այդպիսի խաղացող չեմ։
Եթե կա այնպիսի հմտություն, որը պետք է զարգացնեմ, դա արդյունավետությունն է։ Պետք է ավելի շատ գոլեր խփեմ։ Սակայն առանց դրա էլ լավ մրցաշրջան եմ անցկացնում, որն ինձ երկու տիտղոս կարող է բերել»,– բելգիացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «L’Equipe»–ը։