«Մարդուն դարձրել ենք պատգամավոր, մեր նիստը ձայնագրել է, ցույց տվել Սերժ Սարգսյանին»
Այսօր Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հետևյալը. «Մարդուն դարձրել ենք պատգամավոր, մեր նիստը ձայնագրել է, ցույց տվել Սերժ Սարգսյանին»: Ընտրություններից առաջ հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանը իմ մասնակցությամբ մի ձայնագրություն հրապարակեց ու ոչ ոք չանդրադարձավ այն հարցին, թե ով է ձայնագրել դա ու ոնց է ձայնագրել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կարո՞ղ է այդ մարդը մեր խմբակցության անդամ է եղել, հիմա էլ ուրիշ խմբակցության անդամ է։ Հիմա էլ գալիս են, մեծ-մեծ բաներից են խոսում, բարոյականությունից։ Հասկանո՞ւմ եք՝ այդ մարդը եկել է մեր ցուցակով դարձել է պատգամավոր, եթե չասեմ՝ ականջից բռնել ենք, դարձրել պատգամավոր, նա կյանքում կարա՞ր պատգամավոր դառնար։ Եկել է հեղափոխական թիմի նիստը ձայնագրել է, տարել տվել է Սերժ Սարգսյանին ու այսօր հոխորտում է, գետնինն էլ չի մտնում։ Բարոյական կերպարը նայեք մի հատ»,- ասաց նա։