1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Մարգինալացումը երբեք լավ բանի չի հանգեցնում

Բոլորովին վերջերս, Նունե Եսայանի՝ Ազատության հրապարակում Անկախության օրը կայացած մենահամերգը, ապա Էրեբունի-Երեւան տոնակատարությունը հանրային քննարկումների  բուռն թեմա էր դարձել:  Հիշեցնենք, որ երգչուհու համերգի համար պետբյուջեից հատկացվել էր 54 միլիոն, իսկ մայրաքաղաքի տոնակատարությանը՝ 200 միլիոն դրամ գումար։ Forums.am-ն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանից նախ ցանկացավ իմանալ, թե վերոնշյալ եւ ընդհանրապես նման միջոցառումներին գումար հատկացնելու վերաբերյալ ԱԺ-ում, մասնավորապես իրենց հանձնաժողովում քննարկումներ լինո՞ւ մ են, թե՞ ոչ:  Եվ ընդհանրապես` որպես սովորական քաղաքացի, ի՞նչ կարծիք ունի դրա վերաբերյալ։ - Էրեբունի-Երեւան ու նման տոնակատարությունները, անշուշտ, անհրաժեշտություն ու նաեւ մեր արմատների, անցած հրաշալի պատմության հերոսական էջերի մասին հիշելու առիթ են։ Բացի այդ, ժամանակ առ ժամանակ հավաքվելը, միասնական այդ էներգիան զգալը, բնականաբար, միավորման համար խիստ անհրաժեշտ է։ Ինչ վերաբերում է կոնկրետ հատկացված գումարի չափին, ապա պատգամավորները եւս, բնական է, մեր պետության քաղաքացիներն են եւ չեն կարող անմասն մնալ այն քննարկումներից, ինչ- որ մամուլում  բարձրաձայնում են այս կամ այն գործիչները, նաեւ հասարակ քաղաքացիները։ Հանձնաժողովը չի նախաձեռնել նմանատիպ քննարկումներ, որովհետեւ չենք կարծում, որ մեր բազմաթիվ խնդիրների մեջ դրանք ամենակարեւորն են։ Բացի այդ, ինչ-որ տեղ նաեւ այդ հարցերի քննարկումներ ծավալելը մեր գործառույթը չէ։ Եթե խոսքը վերաբերում է Էրեբունի-Երեւան տոնակատարությանը, ապա կա քաղաքապետարան, կա ավագանի, եւ կարծում եմ՝ այդ բոլոր հարցերն այնտեղ պիտի քննարկվեն։ -Իսկ ի՞նչ կասեք Նունե Եսայանի՝ Անկախության օրը Ազատության հրապարակում կայացած մենահամերգի մասին։ -Որոշակի բյուջե գոյություն ունի, եւ այդ բյուջեի սահմաններում կոնկրետ կազմակերպիչներն իրենք են որոշում, թե ինչ ուղղությամբ ծախսեն այդ գումարները։ Կազմակերպիչները նաեւ որոշում են` ում համերգը կազմակերպել, իսկ դա, այսպես թե այնպես, ավելի շատ ճաշակի հարց է, ու կարող է ոմանց դուր գալ, ոմանց՝ ոչ։ Ինչ վերաբերում է նրան, որ կոնկրետ մեկ երգչուհու կազմակերպությանն այսքան գումար են փոխանցում, ապա սա եւս կարող ենք համեմատության մեջ դիտարկել. ինչի հետ համեմատես, որ կարողանաս նաեւ ասել՝ շատ է, թե քիչ։ -Ոմանք ասում են, որ այդ գումարով մի քանի երիտասարդ ընտանիքի կարելի էր բնակարան հատկացնել, նրանք չէին արտագաղթի եւ երկրին հետագայում ավելի շատ օգուտ կտային, քան թե այդ համերգից ստացած տպավորություններն են։ -Ես, ճիշտն ասած, չեմ կիսում նման կարծիքները։ Այդ նույնն է, որ եթե, ասենք, ընտանիքում զավակ են ունենում, չուրախանան, սեղան չգցեն, բարեկամներին, ընկերներին չհյուրասիրեն զուտ այն բանի համար, որ որոշակի խնդիրներ կան։ Ամեն ինչ իր տեղում պիտի լուծվի, եւ չի կարելի մեկի հաշվին փորձել մեկ ուրիշ բան լուծել։ Հիմա ասենք, որ մեր երկրում 35 տոկոս աղքատ բնակչություն կա, եւ եկեք ընդհանրապես ռեստորանները կամ հասարակական սննդի այլ վայրերը բոյկոտենք ու չայցելե՞նք։ Այդ նույն տրամաբանությամբ սա էլ պիտի ասենք` մինչեւ աղքատությունն ընդհանրապես չվերացնենք։ Բայց կարծում եմ` այդ քայլով մենք ավելի շատ աղքատությունը կխորացնենք, որովհետեւ այդտեղ աշխատող տասնյակ հազարավոր մարդիկ ուղղակի ապրուստի միջոց չեն ունենա, բացի այդ, բյուջետային մուտքերը չեն ապահովվի։ Այնպես որ, նման տեսակետ արտահայտողները, կարծում եմ, մարգինալ մոտեցումներ ունեն, իսկ մարգինալացումը երբեք լավ բանի չի հանգեցնում։

ԵՎ… ԵՎ-Ի ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ԳՈՐԾԻ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ

-Ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ կապված հիմա էլ մեր երկրում ինչ-որ քայլեր արվում են, օրինակ, կրթության բնագավառում: Կոնկրետ այդ բնագավառում հակասություններ տեսնո՞ւմ եք Մաքսային միության եւ Ասոցացման համաձայնագրի միջեւ, թե՞ յուրաքանչյուրն իր տեղն ու դերն ունի։ -Ասոցացումն առաջին հերթին նշանակում է քաղաքական ասոցացում: Կարծում եմ` եւ…, եւ-ի քաղաքականությունը, որը Հայաստանը որդեգրել է, եւ որը մեր արեմտյան գործընկերների կողմից հակադարձվեց, շատ ճիշտ քաղաքականություն է. ի վերջո, աշխարհում հաղթանակելու է եւ…, եւ-ը։ Այսինքն՝ պետք է վերցնել այն բոլոր դրական նախաձեռնություններն ու ժամանակի փորձությանն անցած որոշակի ինստիտուտները, արժեքները` դրանք կլինեն Արեւմուտքում, թե Արեւելքում, միեւնույն է: Այն, ինչը լավ է եւ ընդօրինակելի, մենք պիտի վերցնենք։ Եվ այս առումով կրթական բնագավառում եւ ՀՀ-ն, եւ Մաքսային միության մեջ մտնող երկրները Բոլոնիայի կրթական տարածքում են գտնվում։ Սա պատահական չէ, որովհետեւ կրթությունը նաեւ միավորիչ բավականին հզոր ներուժ, էներգիա ունի, եւ բացառված չէ, որ հենց այս ներուժի միջոցով նաեւ այդ եւ…, եւ…-ի քաղաքականությունը պիտի գործի ամբողջ աշխարհում։ Իսկ ընդհանրապես հակադրվելը զուտ հակադրվելու համար, ինչը մեր որոշ ընդդիմադիրներ են անում, կարծում եմ, ի սկզբանե անհեռանկարային ու մերժելի գործելաոճ է, որովհետեւ դա, ըստ էության, տանելու է դեպի փակուղի։ -Նոյեմբերին Վիլնյուսում ինչ-որ բան կստորագրվի՞։ -Կարծում եմ`ամեն դեպքում փաստաթուղթ կստորագրվի, բայց թե ինչ խորության եւ ինչ բովանդակության կլինի այն, դժվարանում եմ ասել: Անկախ ամեն ինչից, տարիներ շարունակ կատարվել է որոշակի աշխատանք, եւ կարծում եմ` որ այդ փաստաթուղթն ավելի շուտ կլինի այդ աշխատանքների, ասենք, որոշակի գնահատականը։

ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ ԳՐՎԱԾԸ, ԱՅԼ ՀԵՂԻՆԱԿԻՆ

-Ձեր կարծիքը Զորի Բալայանի հայտնի նամակի մասին։ -Այստեղ եւս գործում է այն, ինչը վերջին երկու տասնամյակների ընթացքում, կարծես թե, իրողություն է դարձել ՀՀ-ում։ Ընդհանարապես Զորի Բալայանի նամակը քննադատողները մի շատ կարեւոր ու հենց թիրախային պահ բաց են թողնում, այսինքն՝ քննադատում են ոչ թե այդ նամակը կամ գրվածը, այլ` հեղինակին, իսկ սրանք տարբեր բաներ են։ Ծայրից ծայր ընթերցելով այդ նամակը՝ եկել եմ այն եզրակացության, որ սա ավելի շատ պատմության, վտանգների մասին հիշեցում է: Ավելի մեծ շեշտադրումով վերջին երկու հարյուրամյակի Գյուլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագրերն է մեջբերվում, ու նաեւ այդ առիթն է օգտագործվում, ճշգրտորեն պատմությունն է հիշեցվում: Հասցեատերն էլ պատահական չի ընտրված. ՌԴ նախագահն է, որը իր ոչ միայն մեկ, այլ տարբեր ելույթներում պարբերաբար անդրադառնում է այն խնդրին, որ չի կարելի խեղաթյուրել պատմությունը եւ կոնյուկտուրային նոր պատմություն գրել։ Մեկ այլ պետության ղեկավար նման շեշտադրումներ չի կատարել, այնպես որ, ինչպես նշեցի, հասցեատերն էլ այդ հարցի համատեքստում բավականին ճիշտ էր ընտրված։ Զ. Բալայանը, հիշեցնելով պատմությունը, ներկայացնում է, որ Թուրքիայի եւ ներկայիս Ադրբեջանի միջեւ որեւիցե տարբերություն չկա, եւ նրանք այսօր էլ նույն քաղաքականությունն են իրականացնում, որը, ինչքան որ ուղղված է Ղարաբաղի կամ Հայաստանի դեմ, շատ ավելի մեծ ուժգնությամբ ուղղված է Ռուսաստանի դեմ: Եվ նամակի ամբողջ ուղղվածությունը հենց դա է։ Իսկ եթե ոմանք ինչ-ինչ հովերով տարված չեն ուզում իրականությունը տեսնել, դա իրենց գործն է, բայց եթե նրանք կոնկրետ արտահայտված պատմությանը քննադատական խոսք ուղղեին, գուցե դրանով օգտակար կլինեին՝ ցույց տալով, թե կոնկրետ ինչն է, որ հակասում է պատմությանը կամ տրամաբանությանը։ Բայց նրանք ընդամենը հեղինակին են քննադատում եւ հեղինակին քննադատելով՝ պարզվում է, որ ընտրում են բավականին պարզունակ հնարքներ, որը, մեղմ ասած, ուղղակի պատիվ չի բերում այդ մարդկանց: Առավել տարակուսելի է, երբ մարդիկ էլ կան, որ ասում են, թե ընդհանրապես չեն էլ կարդացել, ինչպես կարող են կարդալ նմանատիպ բաները: Չեն կարդացել, բայց տեսակետ ու գնահատականներ են հնչեցնում, սա էլ, կարծում եմ՝ պիտի որ խորհելու առիթ տա։

Հարցազրույցը` Ռուսլան ԹԱԹՈՅԱՆԻ

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan