«Մարմինը ներկա պահի դրությամբ չեն ճանաչել, մենակ ԴՆԹ անալիզներով կարելի է ճանաչել մարմիները»
«Մեր հարսի մարմինը դեռ ներկա պահի դրությամբ չեն ճանաչել, մարմինները անճանաչելի են, մենակ ԴՆԹ անալիզներով կարելի ա ճանաչել մարմիները: Եղբորս զանգում եմ՝ տեսնեմ ինչ նորություն կա, բայց միայն լացի ձայն ենք լսում: Չի հանգստանում, մենակ լացում է ու կնոջ անունը տալիս.«Վարսիկս չկա ապեր, ես ինչ անեմ»: Դիմանալու, պատմելու բան չի մեր զգացածը: Մի բան է մենակ հստակ էս պահի դրությամբ, որ հենց հարսիս մարմինը հանձնեցին` տեղափոխելու ենք Հայաստան՝ հայրենիքում հուղարկավորելու համար»,- Fnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մերձմոսկվայում կործանված Ան-148 ինքնաթիռում զոհված 47-ամյա Վարսիկ Սեւոյանի հետ կատարված ողբերգությանը ասաց Վարսիկ Սեւոյանի եղբայրը` Իշխանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Օրսկի քաղաքապետ Անդրեյ Օդինցովը «Վեստի 24»-ին հայտնել է, որ քաղաքի օդանավակայանում աշխատում են 6 հոգեբան և 4 շտապօգնության մեքենա: Հոգեբանները նաև այցելում են զոհվածների ընտանիքներին: Այս պահին զոհվածների հարազատներին ծանոթացնում են ինքնաթիռում եղած անձանց ցուցակի հետ: Մերձմոսկվայում կործանված Ան-148 օդանավում երկու հայ է եղել։ Ցուցակը ներկայացնում է Урал56.ру-ն. Նրնաց թվում են երկրորդ օդաչու Սերգեյ Ղամբարյանն ու ուղևոր Վարսիկ Սևոյանը։ Վերջինս Հայաստանի քաղաքացի է։ Նախնական տվյաներով, նա Գեղարքունիքի մարզի բնակչուհի է:
