Մարմնավաճառը հայտնի գործարարից խոշոր չափի գումար է հափշտակել
Ապրիլի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ ժամը 13:20-ի սահմաններում Հայաստանում հայտնի գործարարներից մեկը ահազանգել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ նախորդ օրը ինքը գտնվելիս է եղել Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում, որտեղ ոմն Մերի ներկայացած աղջիկը, օգտվելով իր լոգարանում գտնվելու հանգամանքից, իր դրամապանակից գաղտնի համփշտակել է խոշոր չափի գումար (դոլար), ապա դիմել փախուստի:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության Մալաթիայի բաժնի Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ ոմն Մերին հանդիսանում է ՌԴ քաղաքացի 28-ամյա Աննա Վիշնյովան:
Ոստիկանությանը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ նրան և գողացված գումարը հայտնաբերելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրը պատկանում է հայտնի գործարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, իսկ գողացված գումարն էլ մոտ 2000 ԱՄՆ դոլար է: