Մարմնավաճառը մանրամասներ է պատմել Լաս Վեգասի հրաձիգի խեղաթյուրված երևակայության մասին
Մարմնավաճառը, որի ծառայություններին դիմել է Լաս Վեգասի հրաձիգը, պատմել է նրա խեղաթյուրված երևակայությունների մասին, գրում է The Sun-ը։ 27-ամյա կինը, ով ցանկացել է անհայտ մնալ, հանդիպել է Ստիվեն Փեդոքի հետ 9 անգամ, երբ տղամարդը Լաս Վեգաս է այցելել առանց իր 62-ամյա ընկերուհու՝ Մերիլու Դենլիի։
Կնոջ խոսքով՝ Փեդոքը շատ ագրեսիվ էր ու դաժան սեքսում, սակայն շռայլ՝ մի անգամ թողնելով նրան մոտ 8000 դոլար։
Մարմնավաճառը լրագրողներին ցույց է տվել Փեդոքի տեքստային հաղորդագրությունը, որում նա առաջարկել է կապել կնոջն այնպես, որ նա օգնություն կանչի։ Կնոջ խոսքով՝ Փեդոքը հպարտացել է իր հորով, ով եղել է ԱՄՆ-ի ամենաորոնվող հանցագործներից մեկը։
