Մարտ Բաբայանի պատասխանը չուշացավ
«Ինչպես Շուշաննա Թովմասյանին օգտագործեցին Մարտ Բաբայանի PR-ի համար ու հետո շպրտեցին»: Այսօր մամուլում նման վերնագրով նյութ է հայտնվել, որը բարկացրել է երգիչ Մարտ Բաբայանին: Վերջինս իր միկրոբլոգում պատասխանել է իր ու Շուշաննա Թովմասյանի մասին չարախոսություններ տարածողներին:
«Մամուլում սնկի պես աճում են հոդվածներ հետևյալ խորագրով. «Ինչպես Շուշաննա Թովմասյանին օգտագործեցին Մարտ Բաբայանի PR-ի համար ու հետո շպրտեցին»:
Չեմ հասկանում, երբ իմ փոխարեն որոշում են, ավելին, անում են նման բարձր հայտարարություններ: Դուք չպետք է որոշեք, թե ով ում է նման: Ես չեմ ցանկանում, որ խցկվեն իմ անձնական կյանք: Ես հպարտանում եմ Շուշաննայի հետ մեր համատեղ աշխատանքով: Շնորհիվ նրա մասնակցության ու պրոֆեսիոնալ դերասանական խաղի՝ մենք ստեղծել ենք նման հաջող աշխատանք:
Մի քանի ամսում մոտ 2 մլն դիտում ունի Ты любовь моя նախագիծը: Ես ուրախ եմ, որ ժողովուրդը անկեղծորեն սիրեց երգն ու հոլովակը: Մենք դա արել ենք սիրով ու արդյունքն ակնհայտ է:
Ես ամեն ինչ ունեմ!»,-գրել է Մարտը: #Ты♥️моя #шушаннатовмасян #мартбабаян