Մարտական դիրքում դանակահարելու համար սահմանամերձ Բերքաբերից ավագ սերժանտն ազատազրկվեց
Սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակիչ, ավագ սերժանտ, 1993թ. ծնված Արծրուն Դիլբարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող,2014թ. օգոստոսի 29-ից որպես մարտական դիրքի ավագ ընդգրկված լինելով մարտական հերթապահության մեջ, նույն դիրքում որպես դիտորդ նշանակված Մ. Սիրեկանյանին կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ դանակով հարվածել է նրա կրծքավանդակի ձախ կեսին: Մ. Սիրեկանյանի առողջությանը պատճառվել է սրտամկանի վնասումով միջկողային ծակած-կտրած, թափանցող վերքի ձեւով կյանքին սպառնացող ծանր վնաս: Ծառայակիցներն անմիջապես միջամտել են, Սիրեկանյանին տեղափոխել Իջեւանի բժշկական կենտրոն, ուր բժշկական վիրահատությամբ հաջողվել է փրկել նրա կյանքը: Ա. Դիլբարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով («Սպանության փորձը»), նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում դատաքննության ընթացքում Ա. Դիլբարյանն իրեն մասնակիորեն է մեղավոր ճանաչել, հայտնել, որ այդ օրը գումարտակի պաշտպանական շրջանում մարտական դիրքերի ստուգողներ պետք է գային, ինչի կապակցությամբ ինքը կարգադրել է մաքրել հենակետի տարածքը: Տեսնելով, որ գետնատնակի դիտորդ, կրտսեր սերժանտ Մ. Սիրեկանյանը առանց բաճկոնի եւ սաղավարտի է , կարգադրել է դրանք հագնել: Սակայն վերջինս չի ենթարկվել հրամանին, ասելով, որ ամեն ինչ լավ կլինի:
մանրամասներն`aravot.am-ում: