Մարտական դիրքում մահացած կրտսեր սերժանտը Բյուրեղավանից էր, միակողմանի ծնողազուրկ
ՀՀ ՊՆ N զորամասի ահպանության տեղամասի մարտական դիրքում մայիսի 14-ին մահացած ժամկետային զինծառայող Արշակ Արշակյանը Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքից էր, միակողմանի ծնողազուրկ:
NEWS.am-ի տեղեկություններով, 19-ամյա Արշակի հայրը մահացել է Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքի ժամանակ, կրտսեր սերժանտը բնակվում էր մոր եւ եղբոր հետ: Թե որն է եղել զինծառայողի մահվան պատճառը, հայտնի չէ:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ մայիսի 14-ին ժամը 15:15-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արշակ Վահագնի Արշակյանը՝ կզակի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով:
Քննչական կոմիտեում քննություն է տարվում՝ պարզելու Ա.Արշակյանի մահվան հանգամանքները:
