Մարտակերտում հուղարկավորեցին Գեղամ Մանուկյանին
Yerkir.am-ը գրում է.
Այսօր` Մարտակերտում հուղարկավորեցին փետրվարի 8-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից զոհված փոխգնդապետ, ՊԲ պայմանագրային զինծառայող, 1979թ. ծնված Գեղամ Հենրիկի Մանուկյանին: Այս մասին տեղեկացնում է Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթը:
Հուղարկավորությանը ներկա էին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, Արցախի հերոսներ Սամվել Կարապետյանը եւ Վիտալի Բալասանյանը, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը, Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանը, բարձրաստիճան սպաներ, զինվորականներ, քաղաքի հասարակությունը եւ այլոք:
