Մարտակերտում զոհված Անդրանիկը ֆուտբոլիստ էր, ֆիզկուլտինստիտուտի ուսանող (լուսանկարներ)
Ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում զոհված շարքային Անդրանիկ Ատոմի Զոհրաբյանը մայիսի 1-ին կդառնար 20 տարկան: Yerkir.am-ի տեղեկություններով՝ Անդրանիկը Արարատի մարզի Վեդի քաղաքից էր, զբաղվում էր ֆուտբոլով: 2015-ին ընդունվել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ֆուտբոլի ամբիոնի հեռակա բաժին և մեկնել ծառայության:
Անդրանիկի հարազատները մեզ հայտնեցին, որ նա զոհվել է Մարտակերտի ուղղությամբ տեղի ունեցած մարտերի ժամանակ:
Նշենք, որ զինծառայողի դին հայտնաբերվել էր երեկ՝ մի քանի ժամ տևած որոնողական աշխատանքների ժամանակ:
մանրամասն՝yerkir.am-ում
