Մարտեր Մարտունու ուղղությա՞մբ
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները ( haqqin.az surf.az) մարտեր են տեղի ունեցել Ղարաբաղում երրորդ պաշտպանական գծում Մարտունու ուղղությամբ: Ըստ նույն հաղորդման, հայկական կողմն ունի ենթադրաբար մեկ զոհ եւ ինը վիրավոր: Երկուսի վիճակը ծանր է: Վիրավորները հոսպիտալացվել են:
Ադրբեջանական կայքը նշում է նաև, որ հայկական լրատվամիջոցներն այս մասին չեն գրում:
Ավելի վաղ մենք տեղեկացրել էինք, որ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել է այդ լուրերը՝ դրանք համարելով ապատեղեկատվություն:
Ավելի ուշ հայտնի դարձաան երկու վիրավոր հայ զինվորների անունները: «Հիմնադիր խորհրդարանի» խոսնակ Սյուզան Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Ինձ հայտնի է դեռ միայն երկու վիրավորի անուն՝ Պողոսյան Գագիկ Վալերիկի, 1984թ., Գրիգորյան Քաջիկ Զախարի, 1993թ»:
http://hraparak.am/?p=130968&l=am/marter+martunuvo%D6%82xxutyamb
