1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Մարտի 1-ի գործով» դատապարտված գեներալի որդին մանրամասներ է հայտնում վարչապետին

Հարգելի պարոն վարչապետ, խնդրանքով Ձեզ է դիմում ՀՀ 10-րդ վարչության հիմնադիր-ղեկավար, գեներալ-մայոր Ռոմեն Ղազարյանի ընտանիքը՝ ի դեմս ավագ որդի Վահե Ղազարյանի:

Ուզում եմ տեղեկացնել հարգարժան վարչապետին, թե ինչպիսի հալածանքների եւ քաղաքական հետապնդումների միջով է անցել մեր ընտանիքը շուրջ քսան տարի: Բանն այն է, որ երբ հայրս՝ գեներալ Ռ. Ղազարյանը, 1998թ.-ին գործող ռեժիմի ճնշման ներքո հեռացավ հայրենիքից, դրանից հետո սկսվեցին հետապնդումները մեր ընտանիքի նկատմամբ: Մայրս, ով 25 տարի աշխատել է Շենգավիթի շրջանի ներքին գործերի բաժնում եւ եղել է որպես առաջատար մասնագետ, առանց որեւէ պատճառի, միայն նրա համար, որ հանդիսանում էր գեներալ Ռ. Ղազարյանի կինը, վերադաս մարմինների ճնշման ներքո ազատվեց աշխատանքից: Կրտսեր եղբայրս՝ Վահագն Ղազարյանը, նույնպես դարձավ այդ հետապնդման զոհը: Քանի որ սովորում էր ոստիկանության ակադեմիայում, շուրջ 11 տարի չէր կարողանում ստանալ պետական դիպլոմը՝ սպայի աստիճանով, որը 2001թ.-ին ավարտելով, վերջապես ստացավ 2012թ.-ին:

Իսկ ես՝ Վահե Ղազարյանս, 2008թ. մարտի 1-ի դեպքերի հետ կապված կեղծ եւ շինծու մեղադրանքների արդյունքում դատապարտվեցի 4 տարի 6 ամիս ազատազրկման եւ ազատ արձակվեցի միայն Համաներման շնորհիվ:

Ուզում եմ հայտնել, թե իրականում գործող ռեժիմը ինչի համար դատապարտեց ինձ: Реклама 29 Շենգավիթ համայնքի թիվ 144 միջնակարգ դպրոցում մենք կարողացանք 2008թ. այդ դժվար եւ դաժան օրերին տանել փայլուն հաղթանակ, որն էլ հանդիսացավ իմ ձերբակալման պատճառը: Իսկ 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո, երբ ինձ ապօրինի դատապարտեցին, այդ ժամանակից ի վեր քաղաքական հետապնդումն ավելի սաստկացավ եւ բոլոր դռները փակվեցին մեր ընտանիքի առջեւ: Սակայն այս բոլոր հալածանքները բավարար չէին գործող ռեժիմի համար: Քանի որ արդեն 3 տարի է՝ քաղաքացիական գործի շրջանակում դատարաններում է գտնվում մեր ընտանիքի բոլոր անդամներին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան գործը: Շուրջ 3 տարի ձգձգվող քաղաքացիական դատավարությունից հետո Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Շահնազարյանը, խախտելով եւ ոտնահարելով թե՛ ՀՀ սահմանադրությունը, թե՛ Քաղօրենսգրքի բազմաթիվ հոդվածներ, ոտնահարելով օրենքը՝ կայացրել է արդարադատությանը հակասող եւ ակնհայտ կողմնակալ վճիռ, որը կարդալուց թվում է, թե վճիռը գրվել է հայցվորի փաստաբանի կողմից, այլ ոչ թե դատավորի: Այսինքն, դատավոր Հ. Շահնազարյանը իր կողմից կայացրած անարդար եւ ակնհայտ կողմնակալ վճռով տան օրինական սեփականատերերին եւ Ռ. Ղազարյանի օրինական ժառանգներին զրկել է իրենց սեփականությունից եւ օրինական կերպով ստացած ժառանգությունից՝ տունը տալով մի մարդու, ով ոչ մի փաստաթուղթ չունի վերաբերելի մեր սեփականությանը: Դատավոր Հ. Շահնազարյանը մեր ընտանիքին սեփականության իրավունքով պատկանող տունը տվել է մի մարդու, ով հանդես գալով իմ լուսահոգի հոր՝ գեներալ Ղազարյանի անունից, դատական նիստի ժամանակ հենց դատավոր Հ. Շահնազարյանի կողմից ուղղված այն հարցին, թե տունը ինչից ելնելով եք համարում ձերը, պատասխանեց, որ իբր հայրս բառացի նվիրել է իրեն, որը համարում եմ անհեթեթություն: Ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ամբողջ աշխարհում նման գործողությունները կատարվում են օրենքով սահմանված կարգով, այլ ոչ թե բառացի՝ բանավոր: Եվ եւս մի կարեւոր հանգամանք. հայրս, լինելով կոչումով գեներալ- մայոր, իսկ մասնագիտությամբ պրոֆեսիոնալ իրավաբան, ով կատարյալ տիրապետում էր թե ՀՀ քրեական, թե քաղաքացիական օրենսգրքերին, քաջ գիտակցելով, որ տունը չի պատկանում միայն իրեն, այլ իրեն է պատկանում միայն 1/4 մասով, չէր կարող բառացի՝ «բանավոր» ամբողջ տունը նվիրել ոմն մեկին: Իսկ վերաքննիչ դատարանի դատավորներ Գ. Խանդանյանի, Հ. Ենոքյանի եւ Ս. Թորոսյանի կայացրած ապօրինի եւ կողմնակալ վճռով նրանք նույնպես հաստատեցին առաջին ատյանի կողմից կայացրած ապօրինի եւ հակասահմանադրական վճիռը: Այդ ամենը վկայում է նաեւ այն մասին, որ դատարանները իրենց կայացրած այս ապօրինի վճռով հաստատեցին այն կարեւոր հանգամանքը, որ իրենք կատարում են պատվեր եւ ծառայում են ռեժիմին: Քանի որ ՀՀ-ում դատավոր նշանակվում է ՀՀ գլխավոր գերագույն հրամանատարի կողմից եւ նրանք լինելով անկողմնակալ մարմին, պետք է կայացնեն արդարացի վճիռներ ՀՀ Սահմանադրության համաձայն: Նշենք նաեւ այն կարեւոր հանգամանքը, որ քաղաքացիական դատավարության ընթացքում հակառակ կողմը դատարան է ներկայացրել կեղծ ապացույցներ եւ վկաներ, ովքեր տվել են ակնհայտ կեղծ եւ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ, ինչն էլ հենց բացահայտվել է քաղ. դատավարության ընթացքում մեր կողմից դատարան ներկայացված անհերքելի ապացույցներով: Մեր ընտանիքի գործն ուղարկվել է Վճռաբեկ դատարան եւ գտնվում է դատավոր Սուրեն Անտոնյանի վարույթում: Մեր ընտանիքը հավատում է, որ արդարությունը անպայման կհաղթանակի, քանի որ Վճռաբեկ դատարանի նախադեպերում նման գործ մինչ օրս չի եղել եւ չի էլ կարող լինել: Մեր ընտանիքը չի ցանկանա, որ նման գործը հասնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ այս ամենը պատիվ չի բերի Հայաստանի Հանրապետությանը: Քանի որ Եվրոպական դատարանն առանց կասկածի կկայացնի արդարացի որոշում եւ մեր տունը կվերադարձնի մեզ՝ օրինական սեփականատերերին: Եվ մեծ ցավով կուզենայի նշել, որ եթե նման անօրինականությունները շարունակվեն, ապա մեր ընտանիքին այլ քայլ չի մնում, քան լքել Հայաստանի Հանրապետությունը եւ քաղաքական ապաստան խնդրել օտարերկրյա պետություններից, որը պատիվ չի բերի Հայաստանին: Քանի որ չի կարելի մեր ընտանիքի պես ընտանիքից, այն էլ նման սանձարձակ կերպով ուղղակի խլել ընտանիքի 4 անդամներին սեփականության իրավունքով պատկանող տունը: Եվ եւս մի կարեւոր հանգամանք. մեր ընտանիքի կողմից առայժմ չենք նշում այն մարդկանց անունները, ում անմիջական միջամտությամբ կայացվել է նման անարդարացի վճիռ: Մեծարգո պարոն վարչապետ, կուզենայի հպարտորեն ավելացնել, որ մենք այն միակ ընտանիքն ենք ՀՀ-ում, ով մեր ազգի ամենաթանկ թանգարանը հանդիսացող Եռաբլուր զինվորական պանթեոնում մեկ օջախից երեք հերոս ունի՝ հայրս, հորեղբայրս եւ եղբայրս… Շատ ցավալի է, որ այս անչափ կարեւոր հանգամանքը հաշվի չի առնվում եւ մեր ընտանիքը արդեն 20 տարի է՝ դարձել է քաղաքական հետապնդման զոհ: Նշենք նաեւ, որ մեր գործին ծանոթ են բազմաթիվ պրոֆեսիոնալ իրավաբաններ եւ բոլորի խորին համոզմամբ՝ այս ամենն ուղղակի ապտակ է ՀՀ իրավական համակարգին: Մեր ընտանիքի կողմից Բաղրամյան- 26 է ներկայացվել գործին վերաբերող բոլոր նյութերը գործի արդարացի լուծման համար, բայց ոչ մի արդարացի հանգուցալուծման չի արժանացել պատկան մարմինների կողմից: Մեծարգո պարոն վարչապետ, Վճռաբեկ դատարանը մեր տան գործով վճիռը կկայացնի մոտակա մեկ ամսվա ընթացքում, ուստի խնդրում ենք Ձեր անմիջական վերահսկողությունը գործի արդարացի լուծման համար, վստահ լինելով, որ Դուք որպես ժողովրդի ընտրյալ եւ արդարադատության կողմնակից, երբեք թույլ չեք տա, որպեսզի անարդարությունը հաղթանակի: Անհամբեր սպասում ենք Ձեր արձագանքին:

ՎԱՀԵ ՂԱԶԱՐՅԱՆ

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan