Մարտի 1-ին Հովիկ Աբրահամյանին պատկանող զենքո՞վ են կրակել. նման վարկած կա
Նախնական օպերատիվ աշխատանքի արդյունքում վարկած կա, որ Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանից հայտնաբերված զենքերը հանցավոր առնչություն ունեն 2008-ի մարտի 1-ի դեպքերի հետ։
Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Սակայն դա դեռ վարկած է, որը պետք է ստուգվի։ Արդյունքները պարզ կլինեն փորձաքննության տվյալներից հետո»,- ասաց Վանեցյանը:
ՀՀ ԱԱԾ տնօրենը մանրամասնեց, որ իրենք հայտնաբերել են զենքեր, որոնք կարող են օգտագործված լինել մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների ժամանակ անձանց կողմից, ովքեր չեն եղել որևէ իրավապահ համակարգի ներկայացուցիչ:
