Մարտի 14-ից մեկնարկող ԱԺ քառօրյան աննախադեպ թեժ է լինելու
«Հրապարակ»-ը գրում է.
«Մարտի 14-ից մեկնարկող ԱԺ քառօրյան աննախադեպ թեժ է լինելու, արդեն խորհրդարանում է ընդդիմության քննադատությունների թիրախում գտնվող նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը, որը, ամենայն հավանականությամբ, խորհրդարանում կներկայացնի դրա «կնքահայրը»՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, նախագծի սողանցքների իդեոլոգ Դավիթ Հարությունյանը։
Երեկ իշխանական շրջանակներում չէին բացառում, որ հարցի քննությունը կշարունակվի նաև արտահերթ նիստում, քանի որ ժամկետի մեջ տեղավորվելու խնդիր ունեն»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
