Մարտուն Գրիգորյանը`Քիմ Քարդաշյանի մասին
"Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, որ Քիմ Քարդաշյանը գյումրեցի է, խոսակցական մակարդակի ինֆորմացիային եմ միայն տիրապետում: Իսկ ընդհանրապես Գյումրին եւ գյումրեցիները այսօր ավելի լուրջ ու սարսափելի մեծ խնդիրներ ունի, քան Քիմ Քարդաշյանի գյումրեցի լինել`չլինելը",- Fnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով Քիմ Քարդաշյանի արմատներով գյումրեցի լինելու մասին խոսակցություններին,նկատեց գյումրեցի ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:
-Ի՞նչ լուրջ խնդիրների մասին է խոսքը, գուցե նկատի ունեք վերջերս Գյումրիում հաճախակի տեղի ունեցող կրիմինալ բնույթի հանցագործություննե՞րը:
-Ամբողջ խնդիրն էլ հենց նա է, որ հենց ասում եք Գյումրի` միանգամից հասկանում եք հանցագործություն, դա շատ վատ է:
- Այդ դեպքում ի՞նչ նկատի ունեք պարոն Գրիգորյան:
-Նկատի ունեմ, որ Գյումրիում երկրորդական փողոցները խայառակ վիճակում են, Գյումրիում բազմաթիվ վթարային շենքեր կան, կոյուղագծերը սարսափելի վիճակում են, փողոցներում ջրահեռացում չկա, լավ կլիներ կենտրոնանայիք հենց այդ խնդիրներիշուրջ: Պետք է փորձենք բոլորս դեմքով շրջվենք դեպի Գյումրի, որպեսզի գյումրեցին կարողանա շտկել իր մեջքը:
Նոնա Ադամյան
