Մարզահամերգային համալիրի մոտի գետնանցումում ծեփերը թափվել են
Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 3-ին, ժամը 21:23-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Լենինգրադյան եւ Հալաբյան փողոցների խաչմերուկում (Մարզահամերգային համալիրի մոտ) գտնվող գետնանցումի առաստաղից սալիկները պոկվել եւ թափվել են, առկա են թուլացած այլ սալիկներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ առաստաղից թափվել են գաջի ծեփոններ (մոտ 5 քմ):
Փրկարարները հեռացրել են թուլացած ծեփոնները (մոտ 10 քմ):
