Մարզահամերգային համալիրը ետ վերցվեց պաշտպանության նախարարությունից
Այսօր` փետրվարի 18-ին, Կառավարության նիստում որոշում ընդունվեց, համաձայն որի` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հետ կվերցվի պաշտպանության նախարարությունից և կտրվի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Հարցը կառավարությանը ներկայացրեց վարչության պետ Արման Սահակյանը:
Հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պետական գույքի առավել արդյունավետ կառավարման միասնական քաղաքականությունն իրականացնելու, «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության 2016թ.-ի ֆինանսավորումն ապահովելու անհրաժեշտությունով:
