Մարզպետը «ատչոտ տալու չունի»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Պատասխանելով նախկին մարզպետի օգնականներին աշխատանքից ազատելու վերաբերյալ հարցին՝ Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանն ասել է, թե ինքը ոչ մեկի առաջ «ատչոտ տալու չունի»։ «ՉԻ» – Կարծում ենք՝ Յուսուֆի սույն հայտարարությունը պիտի որ խիստ մտահոգի ՀՅԴ ղեկավարությանը։ Չէ, հասկանալի է, որ Դաշնակցությունը, որպես կուսակցություն, հասարակությանը «ատչոտ տալու չունի» և երբեք էլ չի էլ զբաղվել այդ անշնորհակալ գործով, բայց Դաշնակցության քվոտայով մարզպետ դարձած ընկերը, համաձայնվեք, առնվազն ֆինանսական «ատչոտ» պիտի տա մայր կուսակցությանը (ցանկալի է կայուն տարադրամով)։ Ի վերջո Դաշնակցությունը հենց դրա համար էր «քյալլա տալիս» ու իշխանական լծակներ ուզում։ Իսկ ժողովրդին «ատչոտ տալու» կարիք իսկապես չկա։ Թող «ատչոտ տան» նրանք, ովքեր իբր ժողովրդի քվեներով են հասել իշխանության»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։