Մարզպետը խոպանչու հոգեբանություն ունի՝ ի՞նչ կարամ ասեմ
Hraparak.am-ը գրում է.
Հոկտեմբերի 2-ի ընտրությունները Սեւանում կենաց-մահու պայքարի են վերածվում։ Իրար դեմ պայքարի են դուրս եկել գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Ռուդիկ Ղուկասյանը՝ հանրահայտ Ուդոն, որը հայտնի է կրիմինալ վարքով, եւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը։ Առաջադրված հինգ թեկնածուներից երեքը Ռաֆիկ Գրիգորյանի դրածոներն են, որոնցից երկուսը ՀՀԿ անդամներ են՝ Սեւանի նախկին քաղաքապետներ Գեւորգ Մալխասյանը, Աշոտ Ալեքսանյանը եւ անկուսակցական Սարգիս Մուրադյանը՝ Սեւան ազգային պարկի տնօրենի տեղակալը։
Բոլորն էլ ինքնառաջադրված թեկնածուներ են, ինքնառաջադրվել է նաեւ Ուդոն։ Նա երկրորդ ժամկետն է առաջադրվում, մեկ էլ 89-ին է եղել քաղաքապետ, պարծենում է, թե այն ժամանակ «ստից» մարդիկ չէին կարող քաղաքապետ դառնալ՝ «լուրջ» մարդկանց էին պաշտոն տալիս։ Փաստ է, որ Ուդոն չի վայելում ՀՀԿ-ի աջակցությունը, նրա ազդեցիկ հովանավորները, ըստ ամենայնի, չեն կարողացել այդ հարցերը լուծել։
Նրա եւ Հովիկ Աբրահամյանի մտերմության մասին բոլորը գիտեն, բայց ասում են, որ վերջին ընտրություններին հատկապես Վովա Գասպարյանն է ջանք թափել, որ Ղուկասյանն ընտրվի. ընտրություններից առաջ գնացել է Սեւան, դաստիարակչական զրույցներ վարել, որից հետո մեկ գիշերվա ընթացքում առաջադրված թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ են գրել՝ քաղաքապետի պաշտոնի համար պայքարում Ուդոյին մենակ թողնելով։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում