Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին գտնվող աղբավայրում 2 ական է հայտնաբերվել
Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի հատվածում գտնվող աղբավայրում այսօր՝ փետրվարի 6-ին, զինամթերք է հայտնաբերվել: ԱԻՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հայտնաբերվել է ТМ-62П տեսակի ուսումնական հակատանկային ական (2 հատ):
ՊՆ ԶՈւ թիվ N զորամասի սակրավորներն ականները վնասազերծել են և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:
