Մասիսն այս տարի չի զարդարվի․ գումարը կտրամադրվի անմահացած հերոսների ընտանիքներին
Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Մասիս խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ,
Հաշվի առնելով մեր երկրում և Արցախում առկա իրավիճակը, հարգելով Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների հիշատակը՝ Մասիս համայնքն այս տարի տոնականորեն չի զարդարվի, և չեն կազմակերպվի տոնական մեծ միջոցառումներ, իսկ նախատեսված գումարը կտրամադրվի Մասիս համայնքից Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների ընտանիքներին:
Վստահ ենք, որ մեր բնակիչները ըմբռնումով կմոտենան այս որոշմանը:
Խաղաղություն մեր երկրին»: