Մասիսում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ հետաքննություն է ընթանում
Երեկ Հանրապետական կուսակցության երկու պատգամավորներ նախընտրական բախումներ են ունեցել։ .Կա մեկ վիրավոր։ Իսկ ինչից է սկսվել պատմությունը։ Աժ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, որը ՀՀԿ-ի թեկնածուն է Արարատում՝ ռեյտինգային ընտրակարգով, վերջերս Մասիս քաղաքում նախընտրական շտաբ է բացել: Նա իր շտաբը տեղակայել է Հանրապետական կուսակցության թեկնածու Մուրադ Մուրադյանի շտաբի կողքին: Այս հանգամանքը դուր չի եկել Հանրապետական թեկնածու Մուրադ Մուրադյանին։
Մամուլի տեղեկություններով՝ Մուրադ Մուրադյանն էլ որոշել է պատժել նրան։ Ուղարկել է իր թիմի տղաներին, որոնք մի քանի մեքենայով մտել են Արայիկ Գրիգորյանի շտաբ, դաժան ծեծի են ենթարկել շտաբի պատասխանատուներից Սամվել անունով մի անձի, որը գլխի շրջանում ստացել է մի շարք վնասվածքներ։ Դեպքից րոպերեն անց ոստիկանները մի խումբ ոստիկաններ հավաքվել են Արայիկ Գրիգորյանի կողմից բացված շտաբում:
Դեպքը ոստիկանությունում արձանագրվել է և կատարվում է հետաքննություն: