Մատաղը բաժանելուց մատաղի փայ է դառնում «շեֆ պովըռը»
Hraparak.am-ը գրում է .
Մատաղը բաժանելուց մատաղի փայ է դառնում «շեֆ պովըռը»
Մեր կաթողիկոսի «Մարդիկ իրենց սովը հոգևոր արժեքների միջոցով կհագեցնեն» հոգևոր խորհուրդը կարող է Հայաստանում չապրողների վրա տպավորություն գործել: Տեսե՜ք ինչ երկիր է, հա՜ եկեղեցիներ են շինում ու մարդիկ հոգևոր սնունդ, ոգու քաղց չեն զգում:
… Այդ դեպքում ինչու՞ Հայաստանում հոգևոր քաղցը մարդկանց գերակշիռ մասը մարում է աղանդավորական եկեղեցիներում:
Կաթողիկոսը եթե հետևեր եկեղեցում մատաղի արարողությանը, կիմանար, թե ի՜նչ հոգևոր ազգ ենք: Մատաղը բաժանելուց մատաղի փայ է դառնում «շեֆ պովըռը»: Քիչ է մնում՝ նրան մասերի բաժանեն ու լավաշի մեջ փաթաթեն ու «դուրում անեն»: Մեկը «շեֆ պովըռի» ձեռքն է քաշում, մյուսը շորերն է փորձում հանել… Ու՞ր հասանք: Ինչքան եկեղեցիներ են շինում, այնքան կտրվում ենք հոգևորից, այնքան հոգևոր քաղց ենք զգում:
...Ու քարերը, պատերը չեն, որ մարդուն հավատի են բերում, այլ Սուրբ հոգին: Սու՜րբ հոգին, որը ինչ- ինչ պատճառներով բացակայում է…
Աղբյուրը ` Hraparak.am