Մայիսի 8-ի աստղագուշակ
Խոյ
Գործնական հարցերում լսեք ձեզանից մեծերի ու փորձառուների խորհուրդը և հաջողությունն ապահոված կլինի:
Ցուլ
Բավական բազմազբաղ օր է սպասվում: Այսօր շատ ծանրաբեռնված կլինեք և՛ տանը, և՛ աշխատավայրում:
Երկվորյակ
Օրը հարմար է ապագայի պլաններ կազմելու համար: Դուք սովոր եք օրով ապրել, բայց ժամանակն է մտածել հետոյի մասին:
Խեցգետին
Այսօր փորձեք կենտրոնանալ ընտանեկան խնդիրների վրա, ընտանիքի հետ կապված հարցերը դուք վաղուց աչքաթող եք արել:
Առյուծ
Այսօր կարող եք պլանավորել ու ձեռնարկել գործ, որը նախկինում անհավանական էիք համարում, կամ չէիք համարձակվում անել:
Կույս
Այսօրվա օրը դժվար է ճակատագրական համարել: Ոչ մի առարկայական փոփոխություն ձեզ չի սպասվում:
Կշեռք
Օրը հարմար է ֆինանսական հարցերով զբաղվելու համար, գումարը մտածված ծախսեք:
Կարիճ
Փորձեք խուսափել սթրեսային իրավիճակներից, դրանք ձեզ վրա հատկապես բացասաբար են անդրադառնում:
Աղեղնավոր
Այսօր երկու կրակի արանքում կհայտնվեք: Շատ բարդ դրության մեջ կլինեք ու պետք է անպայման ընտրություն կատարեք:
Այծեղջյուր
Լավ ժամանակաշրջան է սիրային հարցերի համար: Եթե վիճել եք սիրելիի հետ անպայման կհաշտվեք, եթե միայնակ եք, կհանդիպեք ձեր 2-րդ կեսին:
Ջրհոս
Աշխատավայրում որոշ խնդիրներ են սպասվում, որոնք մեղավորը հենց դուք եք:
Ձկներ
Այսօր չի բացառվում, որ չհասկացված կլինեք, ձեր խոսքը կարող է այլափոխվել ու սխալ հասկացվել դիմացինի համար: