Մայիսն ամուսնության նպատակով առևանգել է Մանուշակ Ստեփանյանին, ու...
Մայիս Դալլաքյանը մեղադրվում է այն բանում, որ 2008 թ. ամուսնության նպատակով առևանգել է Մանուշակ Ստեփանյանին` Խնձորեսկ գյուղ տանող ավտոճանապարհի խաչմերուկում իջել է ավտոմեքենայից, զանգահարել ծանոթ, Գորիս քաղաքի բնակիչ Պարգև Հայրապետյանին և խնդրել <<Օպել>> մակնիշի 16 ՍԼ 963 պետհամարանիշի ավտոմեքենայով գնալ Սիսիանի տարածք` ընկերուհուն Գորիս բերելու նպատակով: Նույն օրը` ժամը 12-ից 12:30-ի սահմաններում, նրանք գնացել են մայրուղուց դեպի Սյունիքի մարզի Շաքե Գյուղ տանող ավտոճանապարհի խաչմերուկ, որտեղ Մայիս Դալլաքյանը նկատել է Մանուշակ Ստեփանյանին և առաջարկել կանգնեցնել ավտոմեքենան: Երբ վերջինս մերժել է, Մայիս Դալաքյանը գրկել է Մանուշակ Ստեփանյանին և նրա կամքին հակառակ նստեցրել է ավտոմեքենան և առևանգել:
Մայիս Սուրենի Դալաքյանը կատարել է հանցավոր արաք, որը նախատեսված է ՀՀ քր. օր-ի 131 րդ հոդվածի 1-ին մասով: