Մայիսը պոռնկագրական բնույթի տեսաֆիլմեր է ներբեռնել, ձայնագրել և վաճառել
4 տարի շարունակ համակարգչի միջոցով պոռնկագրական բնույթի տեսաֆիլմեր ներբեռնելու, ձայնագրելու և դրանք կրպակում վաճառելու համար 44-ամյա Մայիսը դատապարտել է տուգանքի` 200 000 ՀՀ դրամի չափով:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ըստ մեղադրանքի՝ Մայիսը Աբովյան քաղաքի Տեխդպրոցի հարևանությամբ գտնվող կրպակում 2001թ.-ից մինչև 2015թ.-ի ապրիլի 1-ը համակարգչով տարբեր ինտերնետային կայքերից ներբեռնել և խտասկավառակների վրա ձայնագրել է պոռնկագրական բնույթի տեսաֆիլմեր, որոնք քննությամբ չպարզված պայմաններում 500 ՀՀ դրամ գումարով իրացրել է գործով չպարզված անձանց:
Նախաքննության ընթացքում հիշյալ կրպակում դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել է թվով 4 հատ պոռնկագրական բնույթի տեսանյութեր պարունակող խտասկավառակներ:
Մանրամասն` pastinfo.am