Մայք Թայսոնը ապշեցրել է իր հայտարարությամբ. բռնցկամարտիկը ցանկանում է մարմնավորել Օթելոյին
Լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը հայտարարել է, որ ցանկանում է Օթելոյի դերը խաղալ Շեքսպիրի համանուն պիեսի էկրանավորման մեջ:
«Ես շատ եմ ցանկանում խաղալ Շեքսպիրի էկրանավորման մեջ։ Չգիտեմ, թե ինչ դեր կցանկանայի կատարել, սակայն հետաքրքիր կլիներ խաղալ Օթելոյի դերը»,- ասել է Թայսոնը։
Նշենք, որ Թայսոնը նկարահանվել է 55 ֆիլմերում, որտեղ, սակայն, կատարել է իր իսկ դերը։