Մայք Թայսոնը մանուկ տարիքում սեռական բռնության զոհ է դարձել
Ամերիկյան բռնցքամարտի լեգենդ Մայք Թայսոնը պատմել է այն մասին, որ մանուկ տարիքում սեռական բռնության է ենթարկվել. հայտնում է Газета.Ru-ն:
«Ես 7 տարեկան երեխա էի: Մի տղամարդ բռնեց ինձ փողոցում և սեռական բնույթի ոտնձգություններ կատարեց»,- պատմել է նա Opie Radio-ին տված հարցազրույցում: «Ես հիշում եմ այդ մասին և միևնույն ժամանակ չեմ հիշում:
Ես ամոթ չեմ զգում կատարվածի համար»,- ընդգծել է Թայսոնը: