Մայր Աթոռը վարկային կազմակերպության «փայատեր» Է
Hraparak.am-ը գրում է .
Մեզ տեղեկություններ էին հասել, թե «ԷԿԼՕՖ» ունիվերսալ վարկային կազմակերպությունն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ինն է: Ուսումնասիրելով այդ կազմակերպության կայքը՝ պարզեցինք, որ այս ընկերության 72.8 % բաժնետերն «ԷԿԼՕՖ» հիմնադրամն է, իսկ այդ հիմնադրամը հիմնադրվել է Շվեյցարիայում: Վարկային կազմակերպությունը գտնվում է Էջմիածնում, տրամադրում է զանազան վարկեր՝ սպառողական, խմբային, ձեռնարկատիրական, էքսպրես եւ, որ ամենակարեւորն է՝ եկեղեցական վարկեր:
Օրինակ՝ կազմակերպությունը տրամադրում է 200 հազարից մինչեւ 30 միլիոն ՀՀ դրամ վարկ՝ տարեկան 8 տոկոս կայուն տոկոսադրույքով: Պետական ռեգիստրից էլ տեղեկացանք, որ վարկային կազմակերպության հիմնադիր «ԷԿԼՕՖ» հիմնադրամն ստեղծվել է «Հայաստանյան էկումենիկ եկեղեցական փոխատվական ֆոնդ» հիմնադրամի կողմից: Այդ հիմնադրամի մասին էլ տեղեկություններ գտանք Հայ առաքելական եկեղեցու պաշտոնական կայքում: Առաջնորդվելով «Քեզանից բան ուզողին տուր, քեզանից փոխ առնել կամեցողից երես մի դարձրու» սկզբունքով՝ 2002թ. Ժնեւում Հայ առաքելական եկեղեցու նախաձեռնությամբ ստեղծված հիմնադրամը, ըստ Մայր Աթոռի կայքի, շահույթ չհետապնդող, աջակցության քրիստոնեական կազմակերպություն է, որն առաջնորդվում է սոցիալական, հոգեւոր, մշակութային եւ զարգացման նպատակներով, աջակցում է փոխատվության ծրագրերին` հասարակության զարգացման խթանման համար:
Մանրամասները ` սկզբնաղբյուրում :