«Մայր Հայաստանի» ավագանու անդամ Նարինե Հայրապետյանը վաղաժամկետ զրկվեց մանդատից
Երեւանի ավագանին իր այսօրվա՝ փետրվարի 7-ի արտահերթ նիստում ժամկետից շուտ մանդատից զրկեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանին:
Որպես հիմնավորում նշեց այն, որ Նարինե Հայրապետյանը մեկ նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերի կեսից ավելիին չի մասնակցել:
Ավելի վաղ հայտնել էւնք, որ Երևան քաղաքի ավագանին արտահերթ նիստի
օրակարգում է Երեւանի ավագանու 5 անդամների լիազորությունները դադարեցնելու մասին հարցն է:
Մասնավորապես, խոսքը վերաբերում է ավագանու հետեւյալ անդամներին.
Նարինե Հայրապետյան («Մայր Հայաստան»)
Հայկ Մարության («Ազգային առաջընթաց»)
Սոննա Աղեկյան («Մայր Հայաստան»)
Գևորգ Ստեփանյան («Մայր Հայաստան»)
Զարուհի Փոստանջյան («Մայր Հայաստան»)
Նշենք, որ ավագանու նիստին քվորումի համար պետք է առնվազն 33 ձայն: Իշխանական կոալիցիան ունի 32 ձայն: Այսօրվա նիստին իշխող կոալիցիայից բացի մասնակցեցին նաեւ «Հանրային ձայն» խմբակցության երկու անդամներ, ինչը թույլ տվեց, որ նիստը կայանա: