Մայրապետյանը՝ Արմեն Գևորգյանի համար.mamul.am
Արդեն հայտնել էինք, որ ՀՔԾ-ն ձերբակալել է գործարար Սամվել Մայրապետյանին: Սամվել Մայրապետյանը Հ2 հեռուստաընկերության սեփականատերն է, ինչպես նաև՝ «Տոյոտա Երևանի» նախագահը: Ասում են՝ Մայրապետյանը Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի գործընկերներից է, բիզնեսներ ունի նաև Քոչարյանի որդու հետ: Արմեն Գևորգյանի պաշտոնավարման ժամանակ Մայրապետյանը երկար տարիներ կառավարության միջոցով Երևանի կենտրոնում «գերակա հանրային շահ» ճանաչված հողակտորների գլխավոր կառուցապատողներից մեկն է եղել: Այդ ժամանակ լուրեր էին շրջանառվում, որ էլիտար բնակարանները Գևորգյան-Մայրապետյան երկյակը վաճառում է հիմնականում պետական պաշտոնյաներին: Իշխանական շրջանակներում բոլորն էլ գիտեին, որ էլիտարների, այսպես ասած, պապան հենց Արմեն Գևորգյանն է, իսկ Մայրապետյանն ընդամենը կատարող է։
Լուրեր էին շրջանառվում նաև, որ, օրինակ, հատուկ Վիգեն Սարգսյանի համար Մայրապետյանը Հյուսիսային պողոտայի իր շենքերից մեկը մեկ հարկով բարձրացրել է, նոր, ընդարձակ հարկ կառուցել, որպեսզի Սարգսյանը մի ամբողջ հարկաբաժին ունենա:
