Հունիսի 7-ին, ժամը 00.05-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ մետրոյի «Շենգավիթ» կայարանի մոտ կրակոցներ են հնչել:
Նշված վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը Սողոմոն Տարոնցու փողոցի 11/8 հասցեի մոտ հայտնաբերել է 38-ամյա տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են կրակված գնդակ ու պարկուճներ:
Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկել ենբոլոր անհրաժեշտ գործողությունները՝ առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Կարճ ժամանակ անց հանցագործությունը բացահայտվել է։
Հանցագործության մեջ կասկածվող 32-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Նա ոստիկաններին է ներկայացրել հանցագործության գործիք ատրճանակը՝ դատարկ փամփշտատուփով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Նշանակվել են փորձաքննություններ։
Կատարվում է նախաքննություն: