Մայրասպան որդին հոգեկան շեղումներ ուներ...
Օրերս ահսառսուր դեպք է արձանագրվել Կոտայքի մարզի Հրազադան քաղաքում. 50-անց որդին սպանել, այնուհետեւ ավտոտնակում է թաքցրել 80-ամյա մոր դիակը, որի վրա հետագայում հայտնաբերվել են նաեւ բռնության հետքեր: Սարսափելին այն է, որ մայրասպան որդին մորը սպանելուց հետո բոլորից թաքցրել է նրա դին, նույնիսկ հարազատ քրոջից: Հրազադանցիների պատմելով` տղան հոգեկան շեղումներ ուներ, ապրում էր մոր հետ, քույրը մեկ ամիս անընդհատ գնացել եկել է, որ մորը տեսակցի, սակայն եղբայրը ամենատարբեր պատճառաբանություններ գտնելով քրոջը ճանապարհել է: Եվ միայն մեկ ամսից հետո` քույրը հասկանալով, որ մի բան այն չէ դիմել է իրավապահներին, ովքեր հայտնաբերել են ավտոտնակում կնոջ դին բռնության հետքերով:
Ն. Ադամյան