«Մայրություն» քանդակն է, անունը փոխեք, դրեք «Անտարբերություն»․ անցյալ տարի ասել էին՝ կսարքեն․ ակտիվիստ
Ակտիվիստ Արթուր Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է դրել՝ կից գրառում արել:
«Սա «Մայրություն» քանդակն է։
Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանի դիմաց է գտնվում։ Տասնյակ տարիներ այս վիճակում է։
Քանդակի անունը փոխեք, դրեք «Անտարբերություն»։ Անցած տարի դիմում էի գրել, պատասխանել էին, որ կսարքեն։ Դիմումի պատասխանից անցել է մոտ 1 տարի։
«Մայրություն» քանդակը ընդգրկված է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում»,- նշել է նա: