Մայրը պատվիրել է սպանել 12-ամյա դստերը՝ վատ պահվածքի պատճառով
ՌԴ Չելյաբինսկի մարզի բնակչուհին պատվիրել է եփական դստեր սպանությունը։ Այս մասին տեղեկացել է Ura.ru-ն։
Իզմայլովսկի գյուղի բնակչուհին որոշել է ազատվել իր 12-ամյա դստերից, որը սովորում է չորրորդ դասարանում։ Կինը, իբր, դժգոհ էր աղջկա վատ վարքից և իր ծանոթ հանցագործին առաջարկել է 100 հազար ռուբլի՝ երեխայի «հարցերը լուծելու» համար։
Երեխայի մայրը առաջարկել է իր երեխային խեղդել գետում, սակայն ծանոթը իրավապահ մարմիններին պատմել է նրա ծրագրերի մասին։
Անչափահասը չի տուժել, իսկ նրա 46-ամյա մոր դեմ քրեական գործ հարուցվել։
