Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը Հայաստան չի ժամանի.
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը Հայաստան չի ժամանի: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան նորին գերազանցություն տիկին Քեթրին Լիչը:
«Վարչապետ Քեմերոնն արդեն պատասխանել է նրա (Սերժ Սարգսյանի, խմբ.) հրավերքին՝ ընդունելով այս հարյուրամյա տարելիցի կարևորությունը հայ ժողովրդի համար և ներողություն խնդրելով, որ անձամբ չի կարող ներկա գտնվել ու մասնակցել հիշատակման միջոցառումներին»,- ասել է դեսպանը: Ք. Լինչը նաև հավելել է, որ դեռևս որոշված չէ, թե ինչ մակարդակով Մեծ Բրիտանիան ներկայացված կլինի Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառմանը, որը նշվելու է այս տարվա ապրիլի 24-ին: Դեսպանի պատասխանները թույլ են տալիս ենթադրելու, որ Մեծ Բրիտանիան Հայաստանում և Թուրքիայում ներկայացված կլինի հավասարազոր մակարդակներով։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
