«Մեծ սաղավարտ». Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով է
Իսպանական Բիլբաո քաղաքում մեկնարկել է «Մեծ սաղավարտի» 6-րդ խաղարկության եզրափակիչ փուլը, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 7-13-ը: Այս մրցաշարին մասնակցում է նաև հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Նրա մրցակիցներն են՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան) եւ Մայքլ Ադամսը (Մեծ Բրիտանիա): Այսօր կայացած 1-ին տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ուժերը է չափել Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Պարտիայի 43-րդ քայլին կողմերը հաշտություն են կնքել: Ոչ ոքի է ավարտվել նաև Մայքլ Ադամս – Շախրիյար Մամեդյարով դիմակայությունը: Վաղը կկայանա մրցաշարի երկրորդ տուրը: