«Մեծ սաղավարտ»-ում Լեւոն Արոնյանը գրանցեց իր 2-րդ հաղթանակը
Բիլբաոում ընթացող «Մեծ սաղավարտ» մրցաշարի 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը գրանցեց իր 2-րդ հաղթանակը եւ կրկին սեւ խաղաքարերով: Այս անգամ մեր առաջատարը տպավորիչ հաղթանակ տարավ Մայքլ Ադամսի նկատմամբ: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Իսկ Շախրիյար Մամեդյարով – Մաքսիմ Վաշյե-Լագրավ պարտիայում անձանագրվեց ոչ-ոքի: Խաղացված 5 տուրերից հետո մրցաշարի մինձնյա առաջատարը Լեւոն Արոնյանն է, որն իր ակտիվում ունի 9 միավոր, Մայքլ Ադամսն ունի 6, Մաքսիմ Վաշյե Լագրավը 5 եւ Շախրիյար Մամեդդյարովն էլ 4 միավոր: Վաղը կկայանան վերջին տուրի հանդիպումները: Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ուժերը չկափի Շախրիյար Մադերյարովի հետ:
