«Մեծ սաղավարտի» մրցաշարն ավարտվեց Լեւոն Արոնյանի փայլուն հաղթանակով
Իսպանական Բիլբաո քաղաքում ընթացող «Մեծ սաղավարտի» մրցաշարն ավարտվեց հայկական շախմատային մտքի առաջատար Լևոն Արոնյանի փայլուն հաղթանակով, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Առաջին մրցանակն ապահովելու համար Արոնյանին վերջին տուրում բավարարում էր անգամ ոչ-ոքի արդյունքը, ինչն էլ Լևոնը վստահորեն արեց և պարտիայի 37-րդ քայլին ադրբեջանցի մրցակից Շախրիյար Մամեդյարովին բաց թողեց խաղաղությամբ՝ ապահովելով 1-ին մրցանակը: Իսկ մյուս պարտիայում Մայքլ Ադամսը սև խաղաքարերով հաղթեց Վաշյե-Լագրավին: Հայաստանի շախմատային ֆեդերացիան շնորհավորում է Լևոն Արոնյանին և նրա երկրպագուներին, մեր առաջատարին մաղթելով նորանոր հաղթանաակներ:
Ապփոփիչ արդյունքները՝
Արոնյան – 10
Ադամս – 9
Վաշյե-Լագրավ – 5
Մամեդյարով – 5